“Կովկասում տիրող իրավիճակի մեղավորն Ադրբեջանն է”

Երեկ մեկնարկած Սիրիա այցի ընթացքում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի համատեղ մամուլի ասուլիսը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերահաստատել է իր աջակցությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մեր երկրի Նախագահն էլ իր հերթին ներկայացրել է Կովկասում տիրող իրավիճակը` Ադրբեջանին մեղադրելով անհանդուրժողական դրսեւորման մեջ: